30 հունիսի 2026 - 13:13 AMT
Սարգսյան․ Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետին առաջարկել էր, որպեսզի, քանի որ ռուսական քաղաքական թևին պատկանող մյուս կուսակցությունները մասնակցում են մոլեկուլային տարբերակով՝ առանձին-առանձին, այդ թևը մասնակցի միասնական և ամբողջական ձևաչափով, քանի որ արևմտյան արժեքներ, եվրոպական արժեքներ կրող կուսակցությունների տոկոսային թիվը հարցումներով կազմել է 65 տոկոս, հայտնում է Factor.am-ը:

«ՔՊ-ի պատասխանն իմ համար ակնհայտ էր, իրենք պնդում են, որ իրենք բալանսավորման քաղաքականության կողմնակից են և չեն կարող միայն արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժերի հետ դաշինքային հարաբերություններ ունենալ»,- նշել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։