Պապոյանն՝ արտահանման մասին․ Այսպիսի բան պետք է լիներ, որ տնտեսությունը դիվերսֆիկացվեր![]() 30 հունիսի 2026 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների հետևանքով արդյունքում ստեղծված խնդիրների մասին հարցին, ասել է, որ այսպիսի բան պետք է լիներ, որ տնտեսությունը դիվերսֆիկացվեր: Նա հավելել է, որ լոլիկը շարունակում է է արտահանվել, միաժամանակ դրա զգալի մասը վաճառվում է նաև ներքին շուկայում, հայտնում է Sputnik Արմենիան: «Այո՛, շուկայում կան որոշակի փոփոխություններ։ Հիմա, օրինակ, լոլիկի գները մի քանի անգամ ցածր են, քան անցած տարի էր։ Բնականաբար, դա արտադրողների համար խնդիրներ է ստեղծում, սպառողների համար ուրախալի լուր է»,– ասել է նա։ Նախարարի գնահատմամբ՝ արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման պայմաններում նման խնդիրները կհասնեն նվազագույն մակարդակի։ «Այս ամենի արդյունքում Հայաստանն ու ՀՀ տնտեսությունն ավելի ուժեղացած են դուրս գալու։ Մի այսպիսի բան պետք է լիներ, որ մեր տնտեսությունը դիվերսֆիկացվեր, հակառակ դեպքում համոզելով, խնդրելով որևէ բան տեղի չէր ունենա»,– ընդգծել է Պապոյանը։ Նրա խոսքով՝ այս պահին որևէ բիզնեսի փակման վերաբերյալ տվյալներ չկան։ Ընդհակառակը, լիազոր մարմինը շարունակել է տարբեր աջակցությունների տրամադրումը բիզնեսին։ Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Եվրամիության կողմից տրամադրվող 35 մլն եվրոյի աջակցությունը նպատակ ունի Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնել, նախարարը կոշտ է արձագանքել։ «Լավ էլի, ժողովուրդ, ե՞րբ եք տեսել մեզ հակառուսական տրամադրություն գեներացնելիս, լավ էլի»,– պատասխանել է նա։ Մայիսի 15-ին «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է մի շարք հայկական ձեռնարկություններ ստուգելու մտադրության մասին։ Պատճառը կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածներն են եղել: Մայիսի 22-ին հայտարարվել է ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին, սահմանափակումներ են սահմանվել Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի նկատմամբ։ Հունիսի 2-ից սահմանափակվել է նաև կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։ Հունիսի 26-ին Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |