Պապոյան. Հունիսի 26-28-ն արտահանվել է 832 տոննա ծիրան, 305 տոննա կեռաս![]() 30 հունիսի 2026 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մրգի, պղպեղի և ծաղկի արտահանման նոր վիճակագրական տվյալները։ «Հունիսի 26-28-ն արտահանվել է. ծիրան - 832 տոննա, կեռաս - 305 տոննա, պղպեղ - 191 տոննա, ծաղիկ - 492 հազար հատ»,- գրել է նախարարը։ Հունիսի 29-ին Պապոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված խնդիրների մասին հարցին, ասել է, որ այսպիսի բան պետք է լիներ, որ տնտեսությունը դիվերսֆիկացվեր: Նա հավելել է, որ լոլիկը շարունակում է է արտահանվել, միաժամանակ դրա զգալի մասը վաճառվում է նաև ներքին շուկայում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |