30 հունիսի 2026 - 17:04 AMT
Պապոյան. Հունիսի 26-28-ն արտահանվել է 832 տոննա ծիրան, 305 տոննա կեռաս

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մրգի, պղպեղի և ծաղկի արտահանման նոր վիճակագրական տվյալները։

«Հունիսի 26-28-ն արտահանվել է. ծիրան - 832 տոննա, կեռաս - 305 տոննա, պղպեղ - 191 տոննա, ծաղիկ - 492 հազար հատ»,- գրել է նախարարը։

Հունիսի 29-ին Պապոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների հետևանքով ստեղծված խնդիրների մասին հարցին, ասել է, որ այսպիսի բան պետք է լիներ, որ տնտեսությունը դիվերսֆիկացվեր:

Նա հավելել է, որ լոլիկը շարունակում է է արտահանվել, միաժամանակ դրա զգալի մասը վաճառվում է նաև ներքին շուկայում: