Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին![]() 30 հունիսի 2026 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվում է Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարը։ 97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը 3:2 հաշվով հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին, հայտնում է Panorama.am-ը: Գոտեմարտին հետևել է նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Մրցաշարին մասնակցում է նաև 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Մագոմեդ Մուրթազալիևը։ Գորգ են դուրս գալիս նաև 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դելյանը, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Արվի Սավոլայնենը, մինչև 23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Գիորգի Չխիկվաձեն, ինչպես նաև 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արկադիուշ Կուլինիչը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |