
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվում է Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարը։
97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Խլոյանը 3:2 հաշվով հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին, հայտնում է Panorama.am-ը:
Գոտեմարտին հետևել է նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Մրցաշարին մասնակցում է նաև 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Մագոմեդ Մուրթազալիևը։
Գորգ են դուրս գալիս նաև 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դելյանը, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Արվի Սավոլայնենը, մինչև 23 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Գիորգի Չխիկվաձեն, ինչպես նաև 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արկադիուշ Կուլինիչը։