Սևանի ափին կանցկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Սևանի ափին կանցկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

PanARMENIAN.Net - Սևանի ափին կանցկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը: Այն նախաձեռնել է ԿԳՄՍ նախարարությունը կառավարության աջակցությամբ:

Նոր նախաձեռնության նպատակն է երաժշտության շուրջ համախմբել երիտասարդ երաժիշտներին և ստեղծագործողներին՝ նրանց համար ստեղծելով ինքնադրսևորման նոր հնարավորություններ։

Փառատոնի մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան ներկայանալ լայն լսարանին, իսկ լավագույն ելույթների հեղինակները կարժանանան դրամական մրցանակների։

Գլխավոր մրցանակը կազմում է 4,000,000 դրամ, առաջին մրցանակը՝ 3,000,000 դրամ, երկրորդ մրցանակը՝ 2,000,000 դրամ, իսկ երրորդ մրցանակը՝ 1,000,000 դրամ։

Մասնակցել կարող են միայն երեք և ավելի անդամներից բաղկացած երաժշտական խմբերը։ Երաժշտական ժանրերի մասով որևէ սահմանափակում նախատեսված չէ, սակայն պարտադիր պայման է վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը։

«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը։

Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով varchafest@gov.am էլեկտրոնային հասցեին։

Փառատոնի եզրափակիչ փուլը նախատեսված է անցկացնել օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---