
Սևանի ափին կանցկացվի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը: Այն նախաձեռնել է ԿԳՄՍ նախարարությունը կառավարության աջակցությամբ:
Նոր նախաձեռնության նպատակն է երաժշտության շուրջ համախմբել երիտասարդ երաժիշտներին և ստեղծագործողներին՝ նրանց համար ստեղծելով ինքնադրսևորման նոր հնարավորություններ։
Փառատոնի մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան ներկայանալ լայն լսարանին, իսկ լավագույն ելույթների հեղինակները կարժանանան դրամական մրցանակների։
Գլխավոր մրցանակը կազմում է 4,000,000 դրամ, առաջին մրցանակը՝ 3,000,000 դրամ, երկրորդ մրցանակը՝ 2,000,000 դրամ, իսկ երրորդ մրցանակը՝ 1,000,000 դրամ։
Մասնակցել կարող են միայն երեք և ավելի անդամներից բաղկացած երաժշտական խմբերը։ Երաժշտական ժանրերի մասով որևէ սահմանափակում նախատեսված չէ, սակայն պարտադիր պայման է վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը։
«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը։
Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով varchafest@gov.am էլեկտրոնային հասցեին։
Փառատոնի եզրափակիչ փուլը նախատեսված է անցկացնել օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։