Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկ է հայտնել՝ դուրս է գալիս «Ուժեղ Հայաստանի» ցուցակից

Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկ է հայտնել՝ դուրս է գալիս «Ուժեղ Հայաստանի» ցուցակից

PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված փաստաբան Վահան Հովհաննիսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմում։

«Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։

Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու»,- գրել է Վահան Հովհաննիսյանը։

Ընդդիմության մեծամասնություն ստացած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ևս հայտարարել էր․ որ կվերցնի մանդատները։

Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ:

 Ուշագրավ
---