
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված փաստաբան Վահան Հովհաննիսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմում։
«Այսօր ինքնաբացարկի վերաբերյալ դիմում եմ ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով ինձ հանել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից։
Այսուհետ շարունակելու եմ զբաղվել իրավապաշտպանական, փաստաբանական գործունեությամբ, որի կարիքը Հայաստանում շատ է լինելու»,- գրել է Վահան Հովհաննիսյանը։
Ընդդիմության մեծամասնություն ստացած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ևս հայտարարել էր․ որ կվերցնի մանդատները։
Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: