Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Տերտերյանը (77 կգ) Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

Եզրափակչում Տերտերյանը 4:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմաթովին։

Մեկնարկային գոտեմարտում Տերտերյանը 9։0 հաշվով առավելության է հասել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակչում նույն՝ 9։0 հաշվով հաղթել է մոլդովացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8։0 հաշվով առավելության է հասել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էդգար Պետրոսյանը (55 կգ) և Ալեքս Մարգարյանը (63 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը նվաճել է բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---