Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան![]() 9 հուլիսի 2026 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ և ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուԱրեգնազ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նույն վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։ Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |