9 հուլիսի 2026 - 13:56 AMT
Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ և ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուԱրեգնազ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ նույն վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։

Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով։