«Արարատցեմենտը» հուլիսի 10-ից կաշխատի![]() 9 հուլիսի 2026 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Արարատցեմենտ» գործարանը հուլիսի 10-ից ամբողջ ծավալով կսկսի աշխատել։ Այդ մասին գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ «Մենք տեխնիկական հարցեր էինք քննարկում, ոնց կարող ենք անել, որ գործարանը չկանգնի և աշխատի: Իրավական գործընթացների պատասխանն իրավապահ կառույցները կտան: Մեծ հավանականությամբ գործարանը մեծ վնասներ չի կրել չաշխատելու հետևանքով, մենք ժամանակին հասել ենք»,- նշել է փոխնախարարը, հայտնում է Aysor.am-ը: Առավոտյան «Արարատցեմենտի» աշխատակիցները հավաքվել էին գործարանի մոտ և բողոքի ակցիա էին իրականացրել։ Արդեն չորրորդ օրը հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցները հայտարարել էին, որ ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում գործարանի շուրջ և ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը։ Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակում իրավապահները կապարակնքել էին գործարանը, ինչի հետևանքով այն չէր գործում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |