Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է![]() 10 հուլիսի 2026 - 10:14 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Արմենպրեսը: Քննչական կոմիտեն հուլիսի 9-ի առավոտյան հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա: «Սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։ «Մայր Հայաստանը» կոչ է անում հանրությանը, քաղաքական ուժերին զգոն լինել և թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականպես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանն․ այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից։ Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը։ Դեռևս ուշ չէ։ Վաղը կարող է արդեն ուշ լինել։ Միայն համատեղ քայլերով է հնարավոր կանգնեցնել Հայաստանի՝ դեպի անխուսափելի աղետ ընթացող գործընթացը»,-ասված է հայտարարությունում։ Հուլիսի 9-ի առավոտյան քննիչները կրկին Մանուկյանի բնակարանում են եղել։ Նա սկզբում ձերբակալվել է, ապա ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Գործը առնչվում է պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գործին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |