ԱՆ-ն՝ ծնողներին․ Պատուհանները կողպած պահեք՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար![]() 13 հուլիսի 2026 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է երեխաների ներկայությամբ պատուհանները փակ և կողպած պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բազմակի վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 1-ամյա երեխան մահացել է: Այդ մասին հայտնել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել էր երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Երեխան ընկել էր Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի 3-րդ հարկից։ «Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք Ձեր երեխայի անվտանգությունը: Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, չի կարելի վստահել դրանց ամրությանը: Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրել պատուհաններից հեռու: «Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու: Հիշե՛ք գաջեթներն ակնթարթորեն կարող են շեղել Ձեր ուշադրությունը` թուլացնելով զգոնությունը երեխայի հանդեպ: Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն: Հիշե΄ք` մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |