Երևանի վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել![]() 13 հուլիսի 2026 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների նոր ղեկավարներին։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօրվանից դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը որպես ԵԱՍՄ համայնքային հիմնարկի տնօրեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար»,- գրել է նա: Կատվալյանն այս պաշտոնը զբաղեցրել է նաև 2022թ.՝ մարտից մինչև նույն թվականի դեկտեմբեր։ Աավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը դադարեցրել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը։ Նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։ Ռոմիկ Մխիթարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարել էր 2023 թվականի նոյեմբերից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Նա պաշտոնավարել է ընդամենը ինը ամիս, նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերին։ Որպես հիմք է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի դիմումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |