ՍԱՏՄ-ն կասեցրել է «Իսակով բարբիքյուի» մի շարք արտադրություններ![]() 14 հուլիսի 2026 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող «Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Իսակովի 27/3) և արձանագրել է խախտումներ։ ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ օբյեկտում արտադրվել է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության և հիգիենայի պահանջների խախտմամբ։ Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել անվտանգության սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը կասեցվել է նշված արտադրատեսակների՝ խոզի շաուրմայի, հավի և տավարի քաբաբի արտադրությունը։ Տեսչական մարմինը նշել է, որ արտադրական գործունեությունը կարող է վերականգնվել միայն խախտումները վերացնելուց հետո։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |