14 հուլիսի 2026 - 13:47 AMT
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Իսակով բարբիքյուի» մի շարք արտադրություններ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Վահագն Պետրոսյանին պատկանող «Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Իսակովի 27/3) և արձանագրել է խախտումներ։

ՍԱՏՄ-ի հաղորդմամբ՝ ստուգման ընթացքում պարզվել է, որ օբյեկտում արտադրվել է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության և հիգիենայի պահանջների խախտմամբ։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել անվտանգության սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը կասեցվել է նշված արտադրատեսակների՝ խոզի շաուրմայի, հավի և տավարի քաբաբի արտադրությունը։

Տեսչական մարմինը նշել է, որ արտադրական գործունեությունը կարող է վերականգնվել միայն խախտումները վերացնելուց հետո։