ԲԸՏՄ-ն օդի աղտոտման համար 3․15 մլն դրամ տուգանք է նշանակել![]() 14 հուլիսի 2026 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացրել են խստացված վերահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3,150,000 դրամի չափով։ Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխումը, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ) և շինարարական աղբի փոխադրումը, ինչպես նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։ Իրավախախտումներն ըստ մարզերի՝ ք. Երևան
Արմավիրի մարզ
Կոտայքի մարզ
Գեղարքունիքի մարզ
Արագածոտնի մարզ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |