14 հուլիսի 2026 - 17:14 AMT
ԲԸՏՄ-ն օդի աղտոտման համար 3․15 մլն դրամ տուգանք է նշանակել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացրել են խստացված վերահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։

Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3,150,000 դրամի չափով։

Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխումը, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ) և շինարարական աղբի փոխադրումը, ինչպես նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։

Իրավախախտումներն ըստ մարզերի՝

ք. Երևան

  • շինարարական աշխատանքների ընթացքում՝ 5 դեպք,
  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։

Արմավիրի մարզ

  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։

Կոտայքի մարզ

  • շինարարական աշխատանքների ընթացքում՝ 4 դեպք,
  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք,
  • հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։

Գեղարքունիքի մարզ

  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։

Արագածոտնի մարզ

  • շինարարական աշխատանքների ընթացքում՝ 1 դեպք,
  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք։