Կառավարությունը 9 սուբվենցիոն ծրագրի համար ավելի քան 1 մլրդ դրամ կհատկացնի![]() 15 հուլիսի 2026 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն մտադիր է 1 միլիարդ 34 միլիոն 715 հազար դրամ տրամադրել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի ութ համայնքում իրականացվող ինը սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկվել է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։ Ծրագրերն իրականացվելու են Արտաշատ, Արաքս, Գավառ, Փամբակ, Ալավերդի, Սիսիան, Նոյեմբերյան և Իջևան համայնքներում, հայտնում է Արմենպրեսը: Արարատի մարզի Արտաշատ համայնքին հատկացվելու է 157 միլիոն 111 հազար դրամ՝ Արաքսավան, Դիտակ, Մրգանուշ, Այգեստան, Հնաբերդ և Դվին բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման ու վերանորոգման նպատակով։ Արմավիրի մարզի Արաքս համայնքին տրամադրվելու է 31 միլիոն 906․8 հազար դրամ՝ Մեծամոր գյուղի Խաչատուր Աբովյանի փողոցն ասֆալտապատելու համար։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքին նախատեսվել է հատկացնել 310 միլիոն 400 հազար դրամ՝ Գավառ, Ծովազարդ, Հայրավանք, Բերդկունք, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան և Գանձակ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Լոռու մարզում նախատեսվել է իրականացնել երկու ծրագիր՝ 67 միլիոն 618․1 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրի գազաֆիկացման համար հատկացվելու է 19 միլիոն 778 հազար դրամ, իսկ Ալավերդի համայնքի Արևածագ, Կարմիր Աղեկ և Հագվի բնակավայրերում խմելու ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի կառուցման և նորոգման համար՝ 47 միլիոն 840․1 հազար դրամ։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքին հատկացվելու է 143 միլիոն 857․3 հազար դրամ։ Գումարն ուղղվելու է Սիսիան քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքերի բակային փողոցների, ինչպես նաև Զորավար Անդրանիկ և Հովհան Որոտնեցի փողոցների վերջնամասերի կապիտալ վերանորոգմանը։ Տավուշի մարզում իրականացվելու է երեք ծրագիր՝ 323 միլիոն 822 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Նոյեմբերյան համայնքում 244 միլիոն 743,7 հազար դրամ ուղղվելու է Կողբի թիվ 1 մանկապարտեզի նոր շենքի կառուցմանը, իսկ 26 միլիոն 980․2 հազար դրամ՝ Դովեղ բնակավայրի 2-րդ փողոցը տուֆ քարով սալապատելուն։ Իջևան համայնքին հատկացվելու է 52 միլիոն 98․1 հազար դրամ՝ Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի 1-ին նրբանցքի հիմնանորոգման նպատակով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |