ԱԽ քարտուղարը ԵՄ քաղառաքելության ղեկավարի հետ քննարկել է հետագա գործակցությունը![]() 16 հուլիսի 2026 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Կողմերը նաև քննարկել են առկա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունն առաքելության հետ։ Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ պետական կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը։ Սատու Կոյվուն փորձառու դիվանագետ է և անվտանգության ոլորտի մասնագետ։ Մինչ այս նշանակումը նա պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Ֆինլանդիայի ոստիկանությունում և ունի միջազգային առաքելություններում աշխատանքի հարուստ փորձ, այդ թվում՝ ղեկավար դերակատարում է ունեցել Երուսաղեմում ԵՄ ոստիկանական առաքելության (EUPOL COPPS) կազմում։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել սահմանամերձ շրջաններում մարդկանց անվտանգությանը և վստահության ամրապնդմանը։ Սատու Կոյվուի ղեկավարության ներքո EUMA-ն կշարունակի իր պարեկային գործունեությունը և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ զեկույցների ներկայացումը Բրյուսելին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |