ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցվել COP17-ին մասնակցելու ՀՀ կառավարության հրավերը![]() 17 հուլիսի 2026 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը Ռենո-Բասոյին է փոխանցել է ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստին՝ COP17-ին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված երկարամյա գործընկերությունը, ինչպես նաև անդրադարձել են առաջնահերթ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |