
Հուլիսի 16-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպանը Ռենո-Բասոյին է փոխանցել է ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստին՝ COP17-ին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված երկարամյա գործընկերությունը, ինչպես նաև անդրադարձել են առաջնահերթ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: