Ադրբեջանը սկսել է ՀՀ արտահանել պլաստիկ շինանյութեր![]() 17 հուլիսի 2026 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը սկսել է Հայաստան արտահանել պլաստիկ շինանյութեր։ Այդ մասին վկայում են Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հունիսին Հայաստան է մատակարարվել 1.39 տոննա պլաստիկից պատրաստված շինարարական դետալ՝ 5.91 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, գրւմ է Minval.az-ը: 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 128․64 հազար ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծման ծավալը կազմել է 960 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |