17 հուլիսի 2026 - 11:13 AMT
Ադրբեջանը սկսել է ՀՀ արտահանել պլաստիկ շինանյութեր

Ադրբեջանը սկսել է Հայաստան արտահանել պլաստիկ շինանյութեր։ Այդ մասին վկայում են Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Հունիսին Հայաստան է մատակարարվել 1.39 տոննա պլաստիկից պատրաստված շինարարական դետալ՝ 5.91 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, գրւմ է Minval.az-ը:

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 128․64 հազար ԱՄՆ դոլար։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծման ծավալը կազմել է 960 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։