Բյուրեղավանում աղիքային վարակով 6 մարդ է հոսպիտալացվել![]() 17 հուլիսի 2026 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակի դեպքեր։ Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որոնցից 6-ն ավարտվել է հոսպիտալացմամբ։ Հիմնական ախտանշաններն են եղել ինքնազգացողության վատացումը, ջերմության բարձրացումը և որովայնի շրջանում ցավը, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։ Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |