Խաչատուրյանն ու Դըկոտինյին քննարկել են Սյունիքում իրականացվող ֆրանսիական ծրագրերը![]() 17 հուլիսի 2026 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, շնորհավորել դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նրա միջոցով՝ նախագահ Էմանուել Մակրոնին ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, հաջողություններ և բարօրություն։ Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ տեղական իշխանությունների մակարդակով։ Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների նշանակությունը՝ Հանրապետության նախագահը, ի թիվս այլ հարցերի, հատուկ անդրադարձել է բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին կայացած նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան, որը, նրա գնահատմամբ, նոր լիցք և բովանդակություն է հաղորդել երկկողմ օրակարգին։ Կարևորվել է նաև համագործակցության հետագա խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ Խաչատուրյանը նաև անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին՝ առանձնահատուկ ընդգծելով այդ օրակարգում Ֆրանսիայի դերակատարությունը։ Հանդիպման ավարտին դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին այցելության, բարեմաղթանքների և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ցուցաբերվող աջակցության համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |