Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը![]() 18 հուլիսի 2026 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներում հանդես եկող հայկական բոլոր ակումբները հաղթահարել են որակավորման առաջին փուլի արգելքը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում առավելության է հասել լատվիական «Ռիգայի» նկատմամբ (2:0, 2:3)։ Երևանյան ակումբի հաջորդ մրցակիցը կլինի իռլանդական «Շեմրոք Ռովերսը»։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել է Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին» (3։0, 1։0), իսկ «Ալաշկերտը» հետխաղային 11-մետրանոցներով առավելության է հասել ղազախական «Ելիմայի» նկատմամբ (1:1, 2:2, 11մ՝ 6։5), գրում է Factor.am-ը: «Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի հունգարական «Դեբրեցենը», իսկ «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Կլուժի» հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից պայքարին կմիանա նաև Հայաստանի գավաթակիր «Նոան», որը երկխաղյա դիմակայություն կանցկացնի մոլդովական «Զիմբրուի» դեմ։ Եվրագավաթների որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |