Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է վերանորոգված եռավագոն շարժակազմ![]() 20 հուլիսի 2026 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացման ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել հերթական վերանորոգված շարժակազմը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնել է մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։ Նրա խոսքով՝ գործող պարկից մեկ շարժակազմ՝ երեք վագոնով, ամբողջությամբ անցել է ընթացիկ վերանորոգում և արդեն դուրս է եկել գիծ, հայտնում է Արմենպրեսը: «Վերանորոգման արդյունքում շարժակազմը 350 հազար կիլոմետր վազք է ունենալու»,-ասել է նա: Սեդրակյանը նաև տեղեկացրել է, որ երեք միջանկյալ վագոնների ձեռքբերման մրցույթն ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է միայն Կառավարության կողմից համապատասխան ֆինանսավորման տրամադրումը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |