Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Ծղուկ տանող ճանապարհահը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Ծղուկ տանող ճանապարհահը

PanARMENIAN.Net - Նորոգվում է Մ-2 միջպետական ճանապարհի Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Ծղուկ տանող ճանապարհահը: Մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի տեղադրում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքում հետևել է մարզում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին, հայտնում է դեպարտամենտը։

Միջին նորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Միջին նորոգման աշխատանքներ կատարելու շնորհիվ հնարավոր է դարձել համեմատաբար փոքր ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---