22 հուլիսի 2026 - 13:00 AMT
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Ծղուկ տանող ճանապարհահը

Նորոգվում է Մ-2 միջպետական ճանապարհի Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Ծղուկ տանող ճանապարհահը: Մոտ 13.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածում իրականացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի տեղադրում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Սյունիքում հետևել է մարզում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին, հայտնում է դեպարտամենտը։

Միջին նորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Միջին նորոգման աշխատանքներ կատարելու շնորհիվ հնարավոր է դարձել համեմատաբար փոքր ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։