Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի 2 օգնական և 2 խորհրդական կազատվեն պաշտոններից![]() 22 հուլիսի 2026 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով օգոստոսի 3-ից պաշտոններից կազատվեն ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։ Մասնավորապես, ԱԺ նախագահի օգնականի պաշտոններից կազատվեն Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, իսկ խորհրդականի պաշտոններից՝ Հովհաննես Նալբանդյանը և Ահարոն Ներսիսյանը, հայտնում է Factor.am-ը: Ավելի վաղ Ռուբինյանը պաշտոնից ազատել էր նաև Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Էդգար Մուրադյանին։ Նշված բոլոր աշխատակիցները պաշտոններում նշանակվել էին Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում։ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին, գտնվելու է արձակուրդում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահը լինելու է Ռուբեն Ռուբինյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |