
Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով օգոստոսի 3-ից պաշտոններից կազատվեն ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։
Մասնավորապես, ԱԺ նախագահի օգնականի պաշտոններից կազատվեն Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, իսկ խորհրդականի պաշտոններից՝ Հովհաննես Նալբանդյանը և Ահարոն Ներսիսյանը, հայտնում է Factor.am-ը:
Ավելի վաղ Ռուբինյանը պաշտոնից ազատել էր նաև Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Էդգար Մուրադյանին։ Նշված բոլոր աշխատակիցները պաշտոններում նշանակվել էին Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում։
8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին, գտնվելու է արձակուրդում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահը լինելու է Ռուբեն Ռուբինյանը։