Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների բարձր վտանգ կա![]() 25 հուլիսի 2026 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Բարձր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման վտանգը։ ՆԳ նախարարությունը քաղաքացիներին հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխելու համար արգելվում է չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Խիստ անհրաժեշտության դեպքում կրակ կարելի է վառել միայն բաց տարածքում՝ խարույկը շրջապատելով առնվազն 5 մետր լայնությամբ միներալիզացված շերտով։ Հեռանալուց առաջ այն անհրաժեշտ է ամբողջությամբ հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ ՆԳՆ-ն նաև զգուշացնում է բաց տարածքներում շշեր և ապակու կտորներ չթողնել։ Դրանք կարող են կենտրոնացնել արևի ճառագայթները և հրդեհի բռնկման պատճառ դառնալ։ Արգելվում է նետել այրվող լուցկի կամ չմարված ծխախոտի մնացորդներ, ինչպես նաև ծխել և բաց կրակից օգտվել վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների մոտ։ Չի թույլատրվում նաև այրել չոր խոտն ու խոզանը կամ շրջակա միջավայրում թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր ու նմանատիպ նյութեր։ «Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները, հո՛գ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարե՛ք 112 հեռախոսահամարին»,- հորդորում են նախարարությունից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |