Երևանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է միայն Կենտրոնում

Երևանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է միայն Կենտրոնում

PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։

Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ։

Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում փոշու պարունակությունը թույլատրելի սահմանը չի գերազանցել։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները ևս սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից բարձր չեն եղել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---