25 հուլիսի 2026 - 14:36 AMT
Երևանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է միայն Կենտրոնում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։

Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ։

Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում փոշու պարունակությունը թույլատրելի սահմանը չի գերազանցել։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները ևս սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից բարձր չեն եղել։