Կոնջորյանի եղբորը ծեծի են ենթարկել․ Մեկ անձ ձերբակալվել է![]() 27 հուլիսի 2026 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, օրեր առաջ ծեծի է ենթարկվել։ Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, կա ձերբակալված: «Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»,- ասել է քաղաքական գործչի եղբայրը և անջատել հեռախոսը, հայտնում է Factor.am-ը: Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացվել։ «Ձեռնարկված անհետաձգելի և ծավալուն գործողությունների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է»,- նշել է ՆԳՆ ՀՀԻՎ պետի տեղակալ Էրիկ Աստվածատրյանը։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ «Մեկ անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: Լրագրող Գայանե Զարգարյանը միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ է հրապարակել՝ հայտնելով, որ Կոնջորյանը ծեծի է ենթարկվել հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ իր շքամուտքի դիմաց։ Լրագրողի տեղեկությունների համաձայն՝ ծեծի ենթարկողները կառուցապատման աշխատանքներով զբաղվող, Կոտայքի մարզում գրանցված «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու նրա ընկերներն են եղել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |