Արարատի մարզի մի շարք բնակավայրերի մոտ քիմիական սրսկումներ կիրականացվեն![]() 27 հուլիսի 2026 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Մորեխների դեմ պայքարելու նպատակով Արարատի մարզի մի շարք բնակավայրերի հարակից տարածքներում քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը: Բնակիչներին կոչ են անւմ պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին: «Հուլիսի 28-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։ Խնդրում և հորդորում ենք՝ սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում, խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց, հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը»,-ասվում է հայտարարության մեջ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |