27 հուլիսի 2026 - 18:58 AMT
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի մոտ քիմիական սրսկումներ կիրականացվեն

Մորեխների դեմ պայքարելու նպատակով Արարատի մարզի մի շարք բնակավայրերի հարակից տարածքներում քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

Բնակիչներին կոչ են անւմ պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին:

«Հուլիսի 28-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։

Խնդրում և հորդորում ենք՝ սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում, խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց, հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը»,-ասվում է հայտարարության մեջ: