Կարգալույծ Թախմազյանը չի պատասխանել կաթողիկոսի փոխարեն ԱԺ գնալու մասին հարցին․ «Այդ օրը պարզ կլինի»![]() 29 հուլիսի 2026 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Կարգալույծ Արամայիս Թախմազյանն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, սակայն հրաժարվել է պարզաբանել իր այցի նպատակը։ «Թույլ տվեք չպատասխանել»,- ասել է նախկին հոգևորականը, հայտնում է Aysor.am-ը: Լրագրողների հարցին, թե արդյոք հենց ինքն է Ամենայն Հայոց կաթողիկոսի փոխարեն Ազգային ժողով գնալու առաջին նիստի օրը, Թախմազյանը պատասխանել է, որ «այդ օրը պարզ կլինի»։ «Կարող եք հարցն ուղղել Ազգային ժողովին, ես չեմ պատասխանում»,- ասել է կարգալույծը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կաթողիկոսը չի ստացել նորընտիր ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |