
Կարգալույծ Արամայիս Թախմազյանն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, սակայն հրաժարվել է պարզաբանել իր այցի նպատակը։
«Թույլ տվեք չպատասխանել»,- ասել է նախկին հոգևորականը, հայտնում է Aysor.am-ը:
Լրագրողների հարցին, թե արդյոք հենց ինքն է Ամենայն Հայոց կաթողիկոսի փոխարեն Ազգային ժողով գնալու առաջին նիստի օրը, Թախմազյանը պատասխանել է, որ «այդ օրը պարզ կլինի»։
«Կարող եք հարցն ուղղել Ազգային ժողովին, ես չեմ պատասխանում»,- ասել է կարգալույծը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կաթողիկոսը չի ստացել նորընտիր ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր: