ՔՊ-ն ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին![]() 29 հուլիսի 2026 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։ Այդ մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությանն առաջարկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածություններին․ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Սոնա Ղազարյան, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Զարուհի Բաթոյան, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վահե Ղալումյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան: Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |