
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։ Այդ մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Արմենպրեսը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությանն առաջարկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածություններին․
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան,
Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան,
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան,
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Սոնա Ղազարյան,
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան,
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան,
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ Զարուհի Բաթոյան,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան,
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան,
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վահե Ղալումյան,
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան,
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Ծովինար Վարդանյան:
Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: