Ջանես Նազարյանի պատվին Բաքվում բարձրացել է ՀՀ դրոշը, հնչել օրհներգը

Ջանես Նազարյանի պատվին Բաքվում բարձրացել է ՀՀ դրոշը, հնչել օրհներգը

PanARMENIAN.Net - 17-ամյա ըմբիշ Ջանես Նազարյանի պատվին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բարձրացել է ՀՀ դրոշը, հնչել օրհներգը:

Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների մրցապայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է աշխարհի չեմպիոնի կոչմանը, հայտնում է Factor.am-ը:

Եզրափակչում նա 4:3 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ։

Նազարյանի պարգևատրման արարողությունն ուղեկցվել է դահլիճից հնչող սուլոցներով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---