
17-ամյա ըմբիշ Ջանես Նազարյանի պատվին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բարձրացել է ՀՀ դրոշը, հնչել օրհներգը:
Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների մրցապայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է աշխարհի չեմպիոնի կոչմանը, հայտնում է Factor.am-ը:
Եզրափակչում նա 4:3 հաշվով առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ։
Նազարյանի պարգևատրման արարողությունն ուղեկցվել է դահլիճից հնչող սուլոցներով: