ԱՄԷ-ից Ռուսաստան է արտահանձնվել հայտնի բլոգեր Լուսիկ Կարապետյանը![]() 30 հուլիսի 2026 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրություններից ՌԴ է արտահանձնվել բլոգեր Լուսիկ Կարապետյանը, որն ունի 2,2 մլն հետևորդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա անցնում է ներդրումների անվան տակ իրականացված ենթադրյալ խարդախության գործով: «Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պահանջով Արաբական Միացյալ Էմիրությունների իրավասու մարմինները արտահանձնում են Լուսիկ Կարապետյանին՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն) քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտնել են ՌԴ Գլխավոր դատախազությունից: Քննության վարկածի համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Կարապետյանը, հանցակիցների հետ միասին, ռդ քաղաքացիներից հափշտակել է 85 հազար ռուբլի՝ նրանց խոստանալով բարձր եկամտաբերություն։ Ավելի վաղ նրա նկատմամբ կայացվել էր կալանքի որոշում, ինչպես նաև նա հայտարարվել էր միջազգային հետախուզման մեջ, իսկ 2023-ի օգոստոսին նրան ձերբակալել էին ԱՄԷ տարածքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |