
Արաբական Միացյալ Էմիրություններից ՌԴ է արտահանձնվել բլոգեր Լուսիկ Կարապետյանը, որն ունի 2,2 մլն հետևորդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա անցնում է ներդրումների անվան տակ իրականացված ենթադրյալ խարդախության գործով:
«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պահանջով Արաբական Միացյալ Էմիրությունների իրավասու մարմինները արտահանձնում են Լուսիկ Կարապետյանին՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն) քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտնել են ՌԴ Գլխավոր դատախազությունից:
Քննության վարկածի համաձայն՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Կարապետյանը, հանցակիցների հետ միասին, ռդ քաղաքացիներից հափշտակել է 85 հազար ռուբլի՝ նրանց խոստանալով բարձր եկամտաբերություն։
Ավելի վաղ նրա նկատմամբ կայացվել էր կալանքի որոշում, ինչպես նաև նա հայտարարվել էր միջազգային հետախուզման մեջ, իսկ 2023-ի օգոստոսին նրան ձերբակալել էին ԱՄԷ տարածքում: