ՀՀ-ում գենսուլին դեղամիջոցի որոշակի սերիա հետ է կանչվել․ Տեսչական մարմինը հորդորում է չօգտագործել![]() 30 հուլիսի 2026 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որոշում է կայացրել հետ կանչել «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» ներարկման լուծույթի մեկ սերիան՝ դրա մեջ հայտնաբերված թերության պատճառով։ Տեսչական մարմինը կարգադրագիր է տվել «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» ՍՊ ընկերությանը՝ դադարեցնելու «Գենսուլին Ռ 100ՄՄ/մլ» լուծույթ ներարկման (10 մլ ապակե սրվակ, արտադրող՝ «Բիոտոն Ս.Ա») 50C2607A սերիայի շրջանառությունը և իրականացնելու դրա հետկանչը։ Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ որոշման հիմքում դրվել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ նշված սերիայում արձանագրվել է հետկանչի ենթակա երկրորդ դասի թերություն։ Մասնավորապես, տեսողական զննության ընթացքում սրվակի ներքին մակերեսին հայտնաբերվել է 0.1-1 մմ չափսերով մասնիկ, որը կպած է եղել ապակե տարայի ներսի մակերեսին։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ 50C2607A սերիան ենթակա է եղել շրջանառությունից հանման և հետկանչի։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քաղաքացիներին հորդորում է ստուգել իրենց մոտ առկա դեղամիջոցի սերիան և, եթե այն 50C2607A-ն է, չօգտագործել այն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |